Պաշտպանության նախարարը Չինաստանում է՝ գլոբալ գերտերություն, ռազմական արդյունաբերության հսկա, համաշխարհային անվտանգության համակարգի առանձին հիմնասյուն և վերջապես բարեկամ պետություն։ Երկու նախարարների հանդիպման արդյունքում արդեն իսկ 10 մլն յուանի անհատույց օգնության համաձայնագիր ունենք։ Ունենք նաև կարևոր հայտարարություն՝ ԼՂ հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման հարցում Չինաստանի դիրքորոշման մասին։ Սարգսյանը նաև հարցազրույց է տվել Չինաստանից զենք ձեռք բերելու մասին և ընդգծել, որ մեր հիմնական դաշնակիցն այս ոլորտում Ռուսաստանն է, սակայն «եթե դրանից դուրս լինեն որևէ հնարավորություններ, որոնք մեզ կարող են հետաքրքրել նաև չինական զենքի մատակարարների մոտ, իհարկե, մենք այդ երկխոսությունը ևս կշարունակենք»:

Ուզում եմ հիշեցնել հետաքրքիր մի հանգամանք։ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի իրավանախորդների, Վազգեն և Սերժ Սարգսյանների՝ Չինաստան կատարած այցերը Հայաստանի բանակաշինության համար ունեցել են բացառիկ արդյունքներ։ Այդ արդյունքները ցուցադրվել են մեր զորահանդեսների և զորավարժությունների ժամանակ։ Այդ արդյունքները հարյուրավոր սպաներ են, ովքեր իրենց կրթությունն են ստացել Չինաստանում։ 
Վստահ եմ, ռազմական դիվանագիտության չինական ուղղությունը ստացվում է, և այս ավանդույթը շարունակվելու է՝ պարունակելով բազմաթիվ ուղերձներ ԱՄՆ-ին, ՌԴ-ին և, իհարկե, Ադրբեջանին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել