«Քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը կարծում է, որ Ազգային ժողովը, սկսած քրեաօլիգարխիկ համակար­գի ձևավորման փուլից, չի արդա­րացրել և այսօր էլ չի արդարաց­նում հանրության սպասելիքները: «ԱԺ-ն աշխատում է ոչ թե ի շահ հանրության, այլ ի շահ քրեաօլիգարխիայի: Այնտեղ ներկայաց­ված անձինք ներկայացնում են իրենք իրենց և այն օլիգարխիկ շրջանակները, որոնք պետության կառավարման ղեկը վերցրել են իրենց ձեռքը: Պետք չէ սպասել, որ Ազգային ժողովը կներկայացնի հանրության շահերը»,- ասաց Սարո Սարոյանը: Հարցին, թե ինչով է տարբերվում ներկա խորհրդարանը նախորդից, քաղաքական վերլուծաբանն արձագանքեց. «Ըստ էության՝ ոչնչով: Քրեական օլիգարխիան անընդհատ գնում է ավելի շատ նյութական բա­րիքների կուտակման, հարստահար­ման, ինքնախժռման ճանապարհով, իսկ այդ հարստահարումն անսպառ չէ: Եվ ինքնախժռման գնալու ճանա­պարհին ավելի խոշորները կարո­ղանում են մի քիչ ավելի թույլերին կուլ տալ: Իհարկե, որոշակի քվոտա էլ տրված է «ընդդիմությանը»՝ դե­մոկրատական ֆասադն ապահովե­լու համար: Մյուսներն էլ փորձում են իրենց գայլային ախորժակի մի­ջոցով պաշտոնների տեր դառնալ, որպեսզի երկրում որոշակի արժեք ներկայացնեն և իրենց կապիտալը երաշխավորեն»»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել