««Ելք» դաշինքը հանդես է եկել տևական ժա­մանակ քննարկումների և դաշինքի ներքին վի­ճակի մասին բազմաթիվ դատողությունների առիթ դարձած նախաձեռնությամբ՝ ԵՏՄ-ից դուրս գալու գործընթացի վերաբերյալ:
 
Դաշինքը տարածել է ԱԺ հայտարարության նա­խագիծ, որով ՀՀ խորհրդարանը ենթադրաբար պետք է հայտարարի ԵՏՄ-ից դուրս գալու գործըն­թաց սկսելու մասին, քանի որ այդ կառույցին ան­դամակցությունը բացարձակապես չի ապահովել Հայաստանի թե՛ տնտեսական ու քաղաքական, սոցիալական զարգացում, թե՛ անվտանգություն: Այդ նախաձեռնության մասին հայտարարեց դա­շինքի առաջնորդներից էդմոն Մարուքյանը, հետո նրան աջակցեց Արամ Սարգսյանը: Նիկոլ Փաշինյանը երկար ժամանակ լռեց, երբ խոսակցություն­ներ սկսեցին շրջանառվել դաշինքում այդ թեմա­յով պառակտման հեռանկարի մասին, քանի որ կան տարաձայնություններ: Դաշինքն արձագանքում էր, որ տարաձայնությունը վերաբերում էր նա­խաձեռնության, այսպես ասած, ճիշտ ժամանակին, ոչ թե բովանդակությանը: Եվ ահա «Ելք»-ը ներկայացնում է ԱԺ հայտարարության նախագիծ՝ աշնանային նստաշրջանի մեկնարկին ընդառաջ, որը կլինի սեպտեմբերի 11-ին:
 
Արդյո՞ք դա նշանակում է, որ «Ելք»-ը հաղթահա­րել է ներքին տարաձայնությունները և այդպիսով կատարել քայլ առաջ՝ դեպի քաղաքական հասու­նացման ճանապարհ: Այդ հարցը թերևս պակաս կարևոր չէ, քան բուն նախաձեռնությունը ԵՏՄ մա­սով, որովհետև գործ ունենք նոր ընդդիմադիր ու­ժի հետ, որը հավակնում է լրացնել ընդհանուր դաշտում առաջացած վակուումը, հաղթահարել ճգնաժամն ու ՀՀ-ում ձևավորել քաղաքական ընդ­դիմադիր նոր բևեռ՝նոր ոչ միայն անվանումով, այլ նաև մտածողությամբ, բովանդակությամբ, մեթո­դաբանությամբ, որակով»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել