«Իշխող ՀՀԿ-ն նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ վերջին հստակեցումներն է անում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը նշեց, թե արդեն որոշված են թեկնածուները, սակայն այդ մասին կհայտարարվի օրենքով սահմանված կարգով՝ հոկտեմբերի 1-ին: Գաղտնիք չէ, որ ամենամեծ ինտրիգն Արտաշատի ընտրություններն են: Ինչպես հայտնի է՝ այս քաղաքը մշտապես գտնվել է Աբրահամյանների տիրապետության տակ և Արգամ Աբրահամյանի՝ ԱԺ պատգամավոր դառնալուց հետո այս պաշտոնը ձեռք գցելը ՀՀԿ-ի համար «կենաց-մահու» հարց է դարձել, քանի որ փորձում են Արտաշատն ազատել նրանց տիրապետությունից: Մեր թղթակցի հետ զրույցում Ռուբեն Թադևոսյանը նշեց, թե արդեն որոշվել է՝ ով է լինելու ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել