Դրամապանակը հարմար և պետքական իր է: Բնականաբար, մեծ է գայթակղությունը պահելու նրա մեջ ամեն անհրաժեշտ բան, որպեսզի գումարը, փաստաթղթերը ձեռքի տակ լինեն: Անգլիացիները, սակայն, գիտեն, որ չի կարելի «բոլոր ձվերը նույն զամբյուղում դնել». իրեր կան, որոնք չի կարելի դնել դրամապանակում: EnterTrain-ը ներկայացնում է այդ իրերի շարքը:

1. Վկայական

Հատկապես վարորդականը, քանի որ կորելու դեպքում երկար ժամանակ և գումար կպահանջվի այն վերականգնելու համար:

2. Երթևեկության տոմս

Այն կորցնելը բազմաթիվ տհաճություններ կպատճառի, հատկապես երբ կորուստը լինի ամսվա սկզբում կամ կեսերին:

3. Փին-կոդ

Այն կորցնելու դեպքում դուք «փոքրիկ» նվեր արած կլինեք դրամաշորթներին: Փին-կոդը պետք է գրած ունենալ ծածուկ մի տեղում: Ավելի լավ է, որ այն կոդավորված լինի:

4. Բանկային քարտերը

Ավելորդ է հիշեցնել, թե ինչ գլխացավանքի մեջ կընկնեք քարտերը կորցնելու դեպքում: Անհրաժեշտության դեպքում դրամապանակում դրեք միայն այն քարտը, որից պետք է օգտվեք:

5. Աշխատանքի անցաթուղթ

Որոշ աշխատավայրերում անցաթուղթը կորցնելիս տուգանք պիտի վճարեք: Ավելի հարմար է այն պահել հագուստի գրպանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել