Operativ.am-ը գրում է․

Կյանքից վաղաժամ հեռացած 13-ամյա բրիտանուհի Ջեմայմա Լեյզելլը 8 մարդու համար օրգանների դոնոր է դարձել: Դա Մեծ Բրիտանիայի դոնորական պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ է դարձել: Աղջնակը մահացել է ուղեղի անեվրիզմայի պատճառով, հայտնում է KP-ն:

Այն բանից հետո, երբ մահացել է Ջեյմայմայի ընտանիքի մտերիմ ընկերներից մեկը, դպրոցականը հայտնել է, որ իր մահից հետո ցանկանում է իր օրգանները նվիրաբերել դրանց կարիքն ունեցողներին, այլ մարդկանց օգնելու համար: Հենց այդ զրույցն էլ օգնել է աղջկա ծնողներին նրա անունը ներառել դոնորների ցանկում:

Արդյունքում նրա մահից հետո փոխպատվաստված օրգաններն են՝ սիրտը, բարակ աղիքը, ենթաստամոքսային գեղձը, երկու երիկամները, երկու թոքերը և լյարդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել