Ցանկանում եք, որ ձեր սենյակային ծաղիկներ ծաղկեն փարթամ ու հաճախակի՞, ուրեմն՝ լսեք փորձառու ֆլորիստի խորհուրդները: Այս պարզ խորհուրդները կօգնեն ձեզ աճեցնել իսկակակ ծաղկող այգի լուսամուտագոգին։ Բոլոր գաղտնիքներն այստեղ են:

Շքեղ սենյակային ծաղիկներ ունենալը բարդ չէ, պարզապես պետք է ճիշտ կերակրել, հակառակ դեպքում անիմաստ է սպասել փարթամ տերևներ և լավ փթթում:

Ինչպես ճիշտ կազմել մենյու կանաչ արարածների համար՝ հաշվի առնելով նրանց տարբեր ճաշակները:

1. Սկզբունքորեն բոլոր բույսերը սիրում են շաքար (իսկ կակտուսներն, առհասարակ, մեծագույն քաղցրակերներ են): Կարելի է ջրելուց առաջ 1թ/գ շաքարավազ լցնել ծաղկի հողի վրա (10սմ տրամագիծ ունեցող ծաղկամանի դեպքում) կամ ջրել բույսը քաղցրաջրով (0,5թ/գ շաքար՝ 0,5  բաժակ ջրին):

2. Ծաղկման համար լավ արդյունք է տալիս նաև գերչակի յուղով սնելը (1թ/գ՝ 1 լիտր ջրին) կոկոններ գցելու ժամանակ:
3. Շատ օգտակար է բույսի համար փայտի մոխիրը (թե՛ սնելու առումով, թե՛ հիվանդությունների պրոֆիլակտիկայի համար)։ Պատրաստելու համար մոխրի լուծույթ 1 ճ/գ մոխիրը անհրաժեշտ է լցնել 1լիտր տաք ջրի մեջ և թողնել մեկ շաբաթ՝ երբեմն խառնելով այն: Ջրել այդ լուծույթով 1 անգամ 10 օրվա ընթացքում:
4. Բույսը կարելի է ջրել նաև այսպիսի լուծույթով. վերցնում ենք նռան հատիկներ կամ ցանկացած ցիտրուսային պտուղ, ծածկում ենք ջրով և թողնում մեկ օր: Վերջ: Ջրելու համար սնուցող լուծույթը պատրաստ է:
5. Սենյակային ծաղիկների դիմադրողականությունը հրաշալի բարձրանում է ասպիրինի լուծույթը շաղ տալուց: 1 հաբը լուծել 1 լիտր ջրի մեջ:
6. Ալոեի ջրով բացած հյութը նույնպես շատ օգտակար է բոլոր սենյակային տարածված բույսերի համար: Հարկավոր է 1թ/գ հյութը լցնել կես լիտր ջրի մեջ:
7. Ֆիկուսները կարելի է ամիսը մեկ ջրել քաղցրացված ջրով: 1 լիտր ջրին լցնել 1թ/գ շաքար: Այս բույսի տերևները կարելի է սրբել կաթով: Դա բույսին փայլ և գեղեցկություն կտա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել