Գիտե՞ք, թե երբ ա անձամբ ինձ համար պետության սուվերենությունը կասկածի տակ դրվում: Չէ, էն ժամանակ չէ, երբ Հայաստանը վերջին պահին հրաժարվում ա ՆԱՏՕ-ի` բացահայտորեն հակառուսաստանյան զորավարժություններին մասնակցելուց: Ու նույնիսկ ոչ էն ժամանակ, երբ ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագիր ստորագրելուց հինգ րոպե առաջ պետության ղեկավարը հայտարարում ա ԵԱՏՄ-ին անդամակցելու մասին: Պետության սուվերենությունը կասկածի տակ ա առնվում, երբ Երևանում` Հանրապետության հրապարակում` ՀՀ կառավարության կողքին (ժամացույցի տակ), էս երկրի դրվածքից ու ամեն ինչից դիլխոր տաքսիստը, մեքենայի դռները բացած, պարսկական ռաբիս ա քոքում` տուրիստ կանչելու նպատակով, ու վստահ ա, որ դրա համար իրա կողերը չեն ջարդելու: Իսկ ամենավատն էն ա, որ լիքը մարդիկ (չասեմ` ճնշող մեծամասնությունը) հենց սենց ա մտածում ու, օրինակ, փորձում ա արդարացնել ոչ միայն էն, որ, խոսքի, ռուսներն ազերներին զենք են ծախում, այլև էն, որ նույն էդ ռուսները անցած տարվա ապրիլին հայկական ԶՈւ-ի հակահարձակումը մասնակի կանխեցին: 
Արա, ձեզ մեկ չի՞, թե ձեզ շինողն ով ա, այ պոտենցիալ պարսկամոլ տաքսիստներ: Փող կա, ուժե լավ ա, չէ՞, կենդանիկներ ջան: Կամ առայժմ լավ ա․․․ ՃՃՃ
Հ.Գ. Ու էս տվարներն ինձ հետ ընտրական հավասար իրավունք ունեն ((((
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել