Life.panorama.am-ը գրում է.

Անի Պետրոսյանն այս շրջանում ակտիվ աշխատանքային կյանքով է ապրում: Դերասանուհին նկարահանվում է միանգամից մի քանի նախագծերում, որոնց մասին առաջինը պատմել է Life.panorama.am-ին:
 
«Արդեն իսկ եթերում է «Միլիոնը թակարդում» 25 մասանի ֆիլմը, որտեղ նկարահանվելու առաջարկը ստացել եմ ռեժիսորից՝ Հարութ Շատյանից: Նրա հետ նախկինում աշխատել եմ «Poker.am» ֆիլմի եւ «Երեք կյանք» հեռուստասերիալի շրջանակներում, սակայն երկար տարիներ էր, որ առնչություն չէինք ունեցել, անգամ նրա հեռախոսահամարն էի կորցրել, բայց մի օր ֆեյսբուքով Հարութը շատ բարկացած գրեց, թե ուր եմ կորել ու մի դեր կա, որ ուզում է ես մարմնավորեմ: Այդպիսով հանդիպեցինք, համաձայնության եկանք ու սկսեցինք աշխատել»,- ժպիտով պատմեց Անին՝ նշելով, որ համաձայնության գլխավոր պատճառնրից մեկն այն էր, որ բացասական հերոսուհու պետք է մարմնավորեր.
 
«Բացասական հերոսուհու մարմնավորել էի շատ տարիներ առաջ՝ «Դժբախտ երջանկություն» հեռուստասերիալում, ուստի առաջարկն ինձ շատ հետաքրքրեց: Իհարկե, համաձայնությանս պատճառներից էր նաեւ շատ լավ դերասանական կազմը, որոնց հետ աշխատելը իսկապես հետաքրքիր է: Այս ամենին զուգահեռ՝ կարեւոր էր նաեւ այն, որ սերիալը բաղկացած է ընդամենը 25 սերիայից, ինչն ինձ շատ հարմար էր: Սա քրեական դրամա է, որտեղ կան բազում ճյուղեր, սյուժետային գծերն այնքան խճճված են, որ երբեմն անգամ մենք՝ դերասաններս, գլուխ չէինք հանում»,- նշեց նա:
 
«Միլիոնը թակարդում» քրեական դրամայում Անի Պետրոսյանի հերոսուհին՝ Սոնան, Սոֆյա Պողոսյանի հերոսուհու ընկերուհին է, նա ծանր մանկություն է ունեցել եւ տարիներ անց նա փորձում եմ ամեն գնով հարուստ կյանքով ապրել: Սոնային սիրահարված են երկու տղամարդիկ, որոնց մարմնավորում են Հայկ Սարգսյանն ու Արթուր Պետրոսյանը, իսկ թե ինչ զարգացումներ տեղի կունենան, Անին հրաժարվեց մանրամասնել՝ թողնելով անակնկալ հեռուստադիտողի համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել