Pastinfo.am-ը գրում է.

Ամերիկյան Մասսաչուսեթս նահանգի բնակիչ Թիմոթի Ռեկորդը մեղադրվում է իր եղբոր սպանության համար, հաղորդում է NBC հեռուստաալիքը:

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ի վաղ առավոտյան: Իրավապահների տվյալներով, 20-ամյա Թիմոթին և նրա եղբայր Նաթանը վիճել են, թե իրենց սարքավորումներով իրենցից ով է ավելի շատ ծանրաբեռնում Wi-Fi ռոութերը: Կոնֆլիկտի հետևանքով Թիմոթին վերցրել է դանակը և վնասվածքներ հասցրել իր 23-ամյա ազգականին:

Վիրավոր Նաթանին հասցրել են հոսպիտալ, որտեղ բժիշկներն արձանագրել են նրա մահը:

Կասկածյալի փաստաբանը հաղորդել է, որ Թիմոթին իր մեղքը չի ընդունել և գտնվում է սգի մեջ:

Դատարանի մոտակա նիստը նշանակված է հոկտեմբերի 6-ին: Ներկայումս քննությունը շարունակվում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել