Մոլդովայի խորհրդարանի նախագահ Անդրիան Կանդուն հայտարարել է, որ երկրի նախագահ Իգոր Դոդոնը գերազանցել է զինված ուժերի գերագույն հրամանատարի լիազորությունները՝ արգելելով զինվորականներին արտերկրում զորավարժություններ անցկացնել:

Մինչ այդ Մոլդովայի նախագահը հայտարարել էր, որ թույլ չի տալու, որ զինված ուժերը երկրի սահմաններից դուրս այլ զորավարժությունների մասնակցեն:

Խորհրդարանի նախագահն այս հայտարարությունը համարել է որպես նախագահի կողմից պաշտոնի չարաշահում ու ըստ նրա՝ նախագահը սխալ պատկերացում ունի, թե ինչ է նշանակում երկրի գերագույն գլխավոր հրամանար: Կանդուն պատրաստվում է այս հարցը քննարկել Երկրի բարձրագույն անվտանգության խորհրդում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել