Բրինձ բոլորն են սիրում: Այն ոչ միայն համեղ է, այլեւ օգտակար: Բրնձի բաղադրության մեջ են մտնում 8 կարեւոր ամինաթթուներ, որոնք մարդու օրգանիզմին անհրաժեշտ են նոր բջիջների ստեղծման համար: Բացի այդ, բրինձը В խմբի վիտամինների կարեւոր աղբյուր է, որոնք նպաստում են նյարդային համակարգի ամրապնդմանը եւ բարենպաստ ազդեցություն են ունենում մաշկի, մազերի եւ եղունգների վրա: Բրնձի օգտակար հատկությունները կարելի է անվերջ թվարկել: Բայց այն եւս մեկ օգտակար հատկություն ունի: Հացահատիկային այս բույսի օգնությամբ կարելի է նիհարել: Ներկայացնենք, թե ինչպես կարելի է այդ անել:
Բրնձով դիետա № 1
Ամենադժվար տարբերակը. 1 բաժակ բրինձը խաշել եւ փոքր չափաբաժիններով ամբողջ օրն ուտել: Դրա հետ մեկտեղ պետք է խնձորի հյութ խմել: Սովի ուժեղ զգացում ունենալու դեպքում կարելի է մեկ կամ երկու խնձոր ուտել: Այս դիետայի տեւողությունը մեկից երեք օր է:
Բրնձով դիետա № 2
250 գրամ բրինձը խաշել, բաժանել երեք մասի: Օրինակ` նախաճաշին եւ ճաշին 100-ական գրամ, իսկ ընթրիքին` 50: Նախաճաշին բրինձը խառնել մեկ բաժակ անյուղ յոգուրտի կամ մածունի հետ, մեկ թեյի գդալ մեղր ավելացնել: Ճաշին, բրնձի հետ կարելի է 100-150 գրամ անյուղ միս, առանց յուղի պատրաստված հավ կամ ձուկ ուտել: Ընթրիքին բրինձը բանջարեղենով ուտել: Կարելի է բոլորը միասին շոգեխաշել եւ մեկ թեյի գդալ բուսական յուղ ավելացել:
Բրնձով դիետա № 3
1-ին օր
Նախաճաշ. խնձոր, բրինձ (60 գրամ)՝ կիտրոնի կեղեւով, մի քանի կաթիլ կիտրոնի հյութ: Կանաչ թեյ կամ բուսական թուրմ:
Ճաշ. բանջարեղենի արգանակ, բանջարեղենի աղցան (150 գրամ), բրինձ կանաչիով եւ մրգային քացախով (1 թեյի գդալ) եւ 1 թեյի գդալ ձիթապտղի յուղ:
Ընթրիք. բանջարեղենի արգանակ, գոլորշու վրա պատրաստված գազարով եւ դդմիկով բրինձ:
2-րդ օր
Նախաճաշ. նարինջ, նարնջի կեղեւով բրինձ եւ 1 թեյի գդալ թթվասեր:
Ճաշ. բանջարեղենի արգանակ՝ եփած բանջարեղենով եւ բրնձով:
Ընթրիք. Ճաշի նման:
3-րդ օր
Նախաճաշ. տանձ, բրինձ՝ վրան դարչին լցրած:
Ճաշ. բանջարեղենի արգանակ, քացախով եւ ձիթապտղի յուղով վարունգ, բրինձ, ձիթապտղի յուղով տապակած 150 գրամ սունկ:
Ընթրիք. բանջարեղենի արգանակ, բրինձ՝ գոլորշու վրա պատրաստված բրոկոլիով:
4-րդ օր
Նախաճաշ. մրգային աղցան՝ 1-2 գդալ բրնձի փաթիլներով, բրինձ կաթով կամ սերուցքով:
Ճաշ. բանջարեղենի արգանակ, հազարի տերեւներ եւ բողկ, գազարով բրինձ՝ պատրաստված գոլորշու վրա:
Ընթրիք. բանջարեղենի արգանակ, մաղադանոսով եւ մի պտղունց արեւածաղկի սերմերով բրինձ:
5-րդ օր
Նախաճաշ. խաղողով կամ չամիչով եւ մեկ թեյի գդալ քերած նուշով բրինձ:
Ճաշ. բանջարեղենի արգանակ, շատ կանաչեղենով, բանջարեղենով եւ մեկ ճաշի գդալ ձիթապտղի յուղով բրինձ՝ պատրաստված գոլորշու վրա:
Ընթրիք. բանջարեղենի արգանակ, բրինձ` 1 ճաշի գդալ ընկույզով, 2 ճաշի գդալ կանաչ սոխով եւ 2 ճաշի գդալ մաղադանոսի կամ նեխուրի քերած արմատով, գոլորշու վրա պատրաստված սպանախ:
6-րդ օր
Նախաճաշ. բրինձ եւ երկու հնդկարմավ, 4 հատ ընկույզ, 1-2 թուզ եւ 1 տանձ:
Ճաշ. բանջարեղենի արգանակ, թարմ բանջարեղենով (վարունգ, քաղցր պղպեղ), անանուխով եւ 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղով բրինձ:
Ընթրիք. բանջարեղենի արգանակ, բրինձ, 1-2 հատ կտրատած խնձոր, 1 ճաշի գդալ սերուցք կամ թթվասեր, 0.5 թեյի գդալ մեղր:
7-րդ օր
Նախաճաշ. Բրինձ՝ կտրատած տանձի եւ խնձորի հետ, մի քանի կաթիլ կիտրոնի հյութ, 1 թեյի գդալ մեղր եւ կես բաժին յոգուրտ:
Ճաշ. բանջարեղենի արգանակ, մեկ բաժին կանաչ աղցան, կանաչ լոբով եւ լոլիկով բրինձ՝ պատրաստված գոլորշու վրա:
Ընթրիք. բանջարեղենի արգանակ, դդմիկով բրինձ՝ պատրաստված գոլորշու վրա, 1 թեյի գդալ չզտած ձիթապտղի յուղ, 5 ձիթապտուղ, ռեհան:
Նշենք, որ բրինձն օժտված է օրգանիզմից աղն ու վնասակար նյութերը մաքրելու հատկությամբ: Հենց դրա վրա է հիմնված բրնձի երկշաբաթյա դիետան: