www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

— Ես ուզում եմ բաժանվել ամուսնուցս, — ասաց կինը, — և ես ուզում եմ ինչքան հնարավոր է շատ ցավ պատճառել նրան:

— Այդ դեպքում, — խորհուրդ տվեց հոգեբանը, — սկսեք հաճոյախոսել նրան: Այ այն ժամանակ, երբ նա կզգա, որ անհրաժեշտ եք իրեն, կորոշի, որ սիրում եք՝ ապահարզան տվեք: Այդ կերպ վարվելով՝ Դուք նրան մեծ ցավ կպատճառեք:

Մի քանի ամիս անց կինը վերադարձավ և հայտնեց, որ հետևել է հոգեբանի խորհուրդներին:

— Հոյակապ է, — պատասխանեց հոգեբանը: — Ժամանակն է ապահարզան տալու:

— Ի՞նչ ապահարզան, — բորբոքված ասաց կինը: — Երբեք: Ես նրան սիրում եմ:

Մայքլ Պարկես «Գաղտնիքներով պարը»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել