Yerkir.am-ը գրում է.

Մեքսիկայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 15-ի. հայտնում է РИА Новости-ն: Այդ մասին տեղեկացրել է երկրի նախագահ Էնրիկե Պենյու Նիետոն:

Զոհվածներից 10-ը Օախակա նահանգից են, 3 մարդ զոհվել է Չիապաս նահանգում, 2-ը` Տաբասկո նահանգում:

Հիշեցնենք, որ Մեքսիկայի ափերի մոտ 8,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Չիապաս նահանգում կան բազմաթիվ ավերածություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել