Ռուսներն ասում են, որ Դեր Զորի մոտ ռուսական ավիահարվածների հետևանքով սպանվել է Իսլամական պետության ռազմական ղեկավարը (պատերազմի նախարարը)՝ Գուլմուրադ Հալիմովը:

Հալիմովը տաջիկ է, եղել է Տաջիկստանի ՆԳ հատուկ նշանակության ջոկատի հրամանատարը, ունեցել է ռազմական պատրաստության լուրջ փորձ (այդ թվում՝ ամերիկյան ուժայինների հետ համագործակցության փորձ), 2015 թ. տեղափոխվել էր Իսլամական պետություն, բայց վերջինիս «ռազմական ղեկավար», «պատերազմի նախարար» և այլ տիտղոսներով Հալիմովին բնորոշելը հիմարություն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել