Սեպտեմբերի 7-ին՝ թուրքական ժամանակով ժամը 22:00-ի սահմաններում, Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Դուրանքայա քաղաքում PKK-ի զինյալները հարձակում են գործել Դուրանքայի քաղաքապետ Ֆաթիհ Քեշքինի տան վրա: Պետք է նշեմ, որ քաղաքապետը ազգությամբ թուրքմեն է և նշանակվել է քաղաքապետի պաշտոնին, երբ ձերբակալել են նախկին քուրդ քաղաքապետին: Նշանակումը տեղի է ունեցել Թուրքիայի հայտնի օրենքի ընդունումից հետո, երբ հարավարևելյան և արևելյան նահանգներում կառավարությունը նշանակում է քաղաքապետ և գյուղապետ, մինչև նպատակահարամար լինի անցկացնել ընտրություն:
Հարձակման հետևանքով կան վիրավորներ, քաղաքապետը չի տուժել, PKK-ն կորուստներ չունի: Այս պահին թուրքական անվտանգության ուժերը ուժեղ վերահսկողության տակ են պահում քաղաքապետի տունը և քաղաքապետարանի շենքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել