Նախորդ խորհրդարանում տևական քննարկումներից հետո ընդունված ՀՀ ընտրական օրենսգիրքը չի բավարարում իշխանություններին, և, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ձեռնամուխ է եղել սահմանադրական այդ օրենքում փոփոխություններ կատարելուն:
 
Բանն այն է, որ ըստ գործող ԸՕ-ի՝ ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավորը եթե վայր դնի մանդատը, նրա փոխարեն խորհրդարան պետք է գա հաջորդ՝ առավել շատ ձայներ ստացած թեկնածուն:
 
Բայց այս դեպքում կարող է պատգամավորի մանդատ ստանան ձևական առաջադրվածները, որոնց թվում կան անգամ գյուղապետեր: Ու սա այնքան էլ ՀՀԿ սրտով չի լինի: Եվ հիմա իշխանական կուլիսներում որոշվել է փոխել ընտրական օրենսգիրքը և դրույթ սահմանել, ըստ որի՝ ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավորի՝ մանդատը վայր դնելու դեպքում թափուր տեղը լրացվի համամասնական ընտրացուցակից:
 
Թերթի տեղեկություններով՝ իշխանությունները ցանկանում են, որ այդ փոփոխություններն ազդեն այս խորհրդարանի վրա ևս, ուստի փորձելու են հարցն անցկացնել մինչև տարեվերջ»»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել