Միայն սեպտեմբերի 7-ին Ադրբեջանի քրեակատարողական հիմնարկներում մահացել են 3 դատապարտյալ, իսկ ոստիկանության բաժիններից մեկում ինքնասպան է եղել ձերբակալված մեկ անձ։
Ադրբեջանական մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ քրեակատարողական հիմնարկներում մահացել են դատապարտյալներ Վուղար Ֆիզուլի օղլու Հասանովը (1975թ Vüqar Füzuli oğlu Həsənov), Ջիվանշիր Ջամալ օղլու Ալիևը (1955թ. Divangir Camal oğlu Əliyev) և Իլգար Նասիր օղլու Մամեդովը (1966թ. Nəsir oğlu Məmmədov)։ 
Նույն աղբյուրների տվյալներով՝ Շիրվանի ոստիկանության բաժնի ձերբակալվածներին պահելու վայրում կախվելու եղանակով ինքնասպանություն է գործել դանակահարության կասկածանքով ձերբակալված Վուղար Մահարամ օղլու Համիդովը (1989 թ. Həmidov Vüqar Məhərrəm oğlu)։
Ադրբեջանի քրեակատարողական ծառայությունը և ներքին գործերի նախարարությունը տվյալ դեպքերի առթիվ դեռևս որևէ տեղեկություն չեն տարածել։
Ինչպես միշտ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել