Երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը կարծում է, որ Երեւանի քաղաքապետ պիտի լինի մի մարդ, ով քաղաքային տնտեսությունից հասկանում է:«Ոչ թե լավ կամ վատ մարդ լինի: Կարող է չոր մարդ լինել, բայց քաղաքային տնտեսությունից հասկանա»:

Հախվերդյանը սիրում ու հարգում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, նրան կարգին մարդ է համարում: Հախվերդյանը միշտ օրինակ է բերում Ավանում և Ձորում Երեւանի քաղաքապետի կատարած աշխատանքը: «Ձորեցիները միշտ շնորհակալ են նրանից»:

«Լավ էլ տղա է, բայց մարդ է պետք, որ քաղաքային տնտեսությունից հասկանա: Քաղաքի մեջ նենց են թրքել, որ սա մի քիչ ավելի ճաշակով քաղաք դարձնելու համար պիտի տիտանական աշխատանք կատարվի»,-ընդգծեց:   

Նրա խոսքով՝ Երևանը դարձել է շատ անճաշակ գավառական քաղաք, իսկ Հյուսիսային պողոտան ընդհանրապես անհաջող գաղափար է: Հախվերդյանը կատակեց, թե Հյուսիսային պողոտայում կոմունիկացիան սխալ է արված. «Ի՞նչ կլինի, եթե բոլորը միասին գնան զուգարան ու ջուրը քաշեն...»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել