Ադրբեջանը սկսել է ազդել քաղաքակիրթ Եվրոպայի նյարդերի վրա: Ճիշտ է, այս սկանդալով նրանց չեն պատժելու ու սանկցիաներ չեն կիրառելու, բայց, դե, ինչպես տեսնում ենք, Եվրոպայի լռության բաժակը լցվել է, ու սկսել են խոսել Ալիևին ավելի շատ նյարդայնացնող հարցից: Հիշեցնեմ, որ նախորդիվ Ալիևը կրկին հայտնվել էր կոռուպցիոն սկանդալի կիզակետում, օֆշորներում գրանցված ունեցվածքի առումով: Այս սկանդալային բացահայտումները, ճիշտ է, այսօր Ադրբեջանի վրա նշանակալի ազդեցություն չեն թողնի, սակայն սրանք կհամարվեն կոմպրոմատներ, որոնք կսկսեն միս ու արյուն ստանալ, երբ Եվրոպայի շահերն այդ ուղղությամբ սկսեն ակտիվ լինել: 
«Եվրանյուզի» այս ռեպորտաժը պատմում է մամուլով շրջանառված սկանդալային բացահայտումների մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել