Բյուրականի մոտակա բուսածածկ տարածքում հրդեհն ամբողջությամբ մեկուսացված, սկսվել են հետմարման աշխատանքները:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը, տարածքում իրականացվող արձագանքման աշխատանքներում ներգրավված է 155 փրկարար ծառայող և 250-ից ավելի քաղաքացի:

Հրդեհը տարածվում էր վերգետնյա ուղիներով, որի արդյունքում այրվել է խոտածածկ տարածք: Ձեռնարկված միջոցառումների և ճիշտ ընտրված հրդեհաշիջման մարտավարության շնորհիվ շրջակա անտառային տարածքը հաջողվել է գրեթե ամբողջությամբ պահպանել:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել