Aysor.am-ը գրում է.

Հանրակացարաններում երկար տարիներ բնակվող տեղաբնակ բնակիչների և նրանց ընտանիքների բնակարանային խնդիրները լուծելու նպատակով գործադիրն ընդունել է «Բնակելի տարածք նվիրելու մասին» որոշում: Կառավարությունը որոշել է Երևան քաղաքի և Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերի հանրակացարաններում բնակվող ՀՀ քաղաքացիներին նվիրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները: Այս որոշմամբ կլուծվի ընդհանուր առմամբ 46 ընտանիքի բնակարանային հարցը:

Կառավարությունը որոշել է նաև Պետգույքի կառավարման վարչության աշխատակազմին ամրացված «Սիսիանի գոտիական փորձարարական կայան» դուստր ձեռնարկության լուծարումից հետո մնացած շարժական գույքը՝ խողովակները և փականները, հետ վերցնել և անհատույց սեփականության իրավունքով հանձնել ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքին` հողերի ոռոգման նպատակով օգտագործելու համար: Նախատեսում է Սիսիանի մոտ 62 հա համայնքային հողերը դարձնել մշակովի:

Կառավարության որոշմամբ կնվազեցվի «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ կանոնադրական կապիտալը և գույքը կամրացվի ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության աշխատակազմին: Հիմնավորման համաձայն՝ Ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտը Չափագիտության ազգային ինստիտուտին միացնելու արդյունքում վերջինիս է անցել նաև փորձարարական մշակումների գործարանը, որը, սակայն չի օգտագործվում: Ընկերությունը գործարանի պահպանման նպատակով տարեկան կատարում է շուրջ 6,0 մլն. ՀՀ դրամի չափով ծախսեր՝ պահպանության և գույքային հարկերի մասով: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել