Թուրքիայում գնաճը հասնում է ահագնացող չափերի, որի մասին հայտնել է Թուրքիայի վիճակագրության ինստիտուտը:
Սպառողական գները օգոստոսին հուլիս ամսվա համեմատ աճել են 9,79 տոկոսով: Տրանսպորտի գներն աճել են 17.38 տոկոսով, ձվի ու ձվամթերքի գները աճել են 16.85 տոկոսով, կաթ և կաթնամթերքի գները նույնպես աճել են, սակայն համեմատած մյուս սննդատեսակների գների՝ սա համարվում է չափավոր՝ 3.25 տոկոս: Անվանի տնտեսագետները Թուրքիայի համար կանխատեսում են տարեկան 10.27 տոկոս գնաճ: Լոնդոնում գործող «BlueBay Asset Management» կազմակերպության ստրատեգ Թիմաթեյ Աշն ասել է, որ Թուրքիայի նման ցուցանիշը հիասթափեցնող է: 
«Թուրքիան հավանաբար փորձ կանի հարկային քաղաքականությամբ ուղղելու մեջքը, սակայն դա էլ ավելի կխորացնի գնաճի ճգնաժամը»,- ասել է նա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել