Life.tert.am-ը գրում է.

Երգչուհի Իջինն ու Արտյոմ Վալտերը պատրաստվում են նոր աշխատանք թողարկել։ Երգչուհին Tert.am Life–ի հետ զրույցում նշեց, որ շուտով կներկայացնեն իրենց համատեղ առաջին զուգերգը։ Երգը կոչվում է «Հատուկենտ»։ Երգի հեղինակն ինքն ու Արտյոմն են։

«Արտյոմի հետ շատ վաղուց ենք աշխատում։ Իմ աշխատանքներից շատերը նա է գործիքավորել։ Վաղուց էինք մտածում միասին երգ ձայնագրել։ Մի քանի ամիս առաջ ինձ մի երգ ուղարկեց և առաջարկեց միասին աշխատել։ Հուսով եմ, որ այն շատերին դուր կգա, ինչպես ինձ դուր եկավ։ Ես առաջին իսկ պահից սիրեցի այն և սկսեցի պարել։ Կարծում եմ` ամբողջ Հայաստանը մեզ հետ միասին կպարի»,– ասաց Իջինը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել