Yerkir.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստի ընթացքում հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը վատ միջավայր է ընկել և «հրաժարվում է համագործակցությունից». հայտնում է Газета.ру-ն:

Պուտինը նշել է, որ Ռուսաստանը ժամանակին շքանշան է հանձնել ԱՄՆ-ի ներկայիս պետքարտուղարին, իսկ այժմ «նա այնտեղ խուզարկումներ է կազմակերպում»: ՌԴ նախագահը, սակայն, հույս է հայտնել, որ փոխգործակցության քամին նրան անհրաժեշտ ուղու վրա կդնի:

Պուտինի խոսքով՝ չնայած այդ ամենին՝ Ռուսաստանը շարունակում է համագործակցել նրա նախկին` ExxonMobil ընկերության հետ:

ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը Վաշինգտոնում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությունում խուզարկումներ իրականացնելու ծրագրերի առնչությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել