Կարծում եմ՝ բոլորս այնքան խոհեմ պետք է գտնվենք, որ ոչ մի մեղադրական բառ անգամ չհնչեցնենք այս անմարդավայել պայմաններում ապրել ջանացող ժողովրդի հասցեին: 
Հե՞շտ է ուսյալ լինել, երբ ուսումնական համակարգդ քարուքանդ է արված...
Հե՞շտ է ինքնակրթվելով գիտելիք հավաքել և հասկանալ, որ այն քո երկրում պահանջված չէ...
Հե՞շտ է առողջ լինել, երբ վախենում ես մոտենալ բուժ.հիմնարկներին...
Հե՞շտ է արդարամիտ լինել, երբ երկրիդ արդարադատների աչքերում փայլատակում է ծառայամտության և փողի փայլը...
Հե՞շտ է զարգացող տնտեսություն ունենալ, երբ գործարարներիդ բիզնեսում հայտնվելու և այն չկորցնելու հիմնական պայմանը Փայ մտնելն է...

Հե՞շտ է ապրել մի երկրում, որը ոչ մի կերպ չես հասկանում՝ հասարակական ինչպիսի մոդելի վրա է հիմնված և ուր է գնում...

Չեմ շարունակում...
Վախենում եմ՝ մի քանի տարի տևի այս «եթե»-ների գրառումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել