Yerkir.am-ը գրում է.

Նյու Յորքի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Թուրքիայի  էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չաղլայանի դեմ՝ «կեղտոտ փողերի լվացման» նպատակով անօրինական հիմնադրամներ ստեղծելու, ինչպես նաև Իրանի տնտեսության զարգացմանն աջակցելու մեղադրանքով:

Միջանկյալ հիշեցնենք, որ Չաղլայանի որդու անունը ներառվել էր Թուրքիայում «Մեծ կաշառք» գործողության ցուցակում, ինչից հետո նա ստիպված հրաժարական էր տվել նախարարի պաշտոնից:  

Ըստ Demokrathaber-ի՝ Չաղլայանը մեղադրվում է միլիոնավոր դոլարներ և թանկարժեք իրեր, որպես կաշառք, վերցնելու մեջ: Չաղլայանից բացի, ամերիկյան դատարանի առաջ կգանգնի նաև թուրքական «Հալք բանկ»-ի նախկին ղեկավար Սուլեյման Ասլանը:

Տարբեր մեղադրանքներով՝ նրանց սպառնում է 5-ից մինչև 55 տարվա ազատազրկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել