Հունվարի վերջին լույս աշխարհ կգա ռեալիթի շոուի 36-ամյա աստղ Քիմ Քարդաշյանի և 40-ամյա ռեփեր Քանյե Ուեսթի երրորդ երեխան։ Այս մասին հայտնում է TMZ պորտալը՝ նշելով, որ փոքրիկը կծնվի փոխնակ մոր միջոցով։

Պարբերականի հաղորդմամբ՝ զույգը փոխնակ մորը 45 հազար դոլար է վճարել։

Քիմը փոխնակ մոր համար ապահովում է որոշակի սննդակարգ, փոխնակ մորն արգելված է հղիության ընթացքում ծխել, խմել կամ թմրամիջոցներ օգտագործել։

Աղբյուրները հայտնում են, որ ընտանիքի համալրման հետ կապված «ողջ ընտանիքը 7-րդ երկնքում է»։ Զույգն ունի 4 տարեկան դուստր և 21 ամսական որդի։ Նշենք, որ նախորդ հղիությունների ժամանակ Քիմի մոտ նկատվել էր ընկերքի գերաճ, և որպեսզի նրա կյանքին վտանգ չսպառնա, զույգն այս անգամ դիմել է փոխնակ մոր ծառայություններին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել