Ֆեյսբուքցիների ինքնավստահությունը սպանում է։ Մարդիկ տեսախցիկով կարողանում են մի նայելով Hummer-ի արագություն որոշել ու եզրակացություն տալ, որ շատ արագ է։ 
2015-ին Արամի փողոցի վրա 50 կմ/ժ արագությամբ շարժվելիս դիմացս վազ 2107 մեքենա թռավ, բախվեցինք, 07-ն այնպես էր ցխվել, որ վերանորոգելն անհնարին էր, և դա տարան, որպես ջարդոն հանձնեցին մեքենաների պահեստամասեր վաճառող անհատներին։
Շամշյանն էլ, դե, առիթը բաց չէր թողել, այնպիսի վերնագիր էր գրել, որ կարդացողը լրիվ այլ բան էր պատկերացնում․ «ՍՊԸ տնօրենը Mercedes 600-ով բախվել է 2107֊ին, մատուցողուհուն տեղափոխեցին հիվանդանոց»։ 
Արդյունքում 07-ն էր մեղավոր, մատուցողուհու հետ էլ, առհասարակ, ոչ մի կապ չունեի։ Ով միայն վերնագիրն էր կարդացել, մեկնաբանություններում կարգին ինձ նախշել էր հայհոյանքներով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել