Մաշկը մեր օրգանիզմի պաշտպանիչ շերտն է: Մաշկի վրա առաջացած խալերը և գորտնուկները անհանգստացնում են բոլորին: 

Խալերը վերացնեղ միջոցներ

Գերչակի յուղ սննդի սոդայով։ Սննդի սոդայի վրա կաթեցնել մի քանի կաթիլ գերչակի յուղ, խառնուրդը քսել խալին: Պահել այնքան, մինչև չորանա: Գործողությունը կրկնել օրական երկու անգամ մեկ ամիս անընդմեջ:

Անանասի հյութ։ Անանասի հյութը բացում է պիգմենտի գույնը, բայց չի վերացնում խալը: Բամբակը թրջեք հյութի մեջ, դրեք խալի վրա և ամրակայեք: Գործողությունը կրկնեք օրական երկու անգամ երկու շաբաթ:

Картинки по запросу

Բնական միջոցներ գորտնուկների դեմ

Թարմ սխտոր։ Սխտորի շերտը ճզմել, դնել գորտնուկի վրա, ամրակայել: Կես ժամ թողնելուց հետո լվանալ: Գործողությունը կրկնել օրական երկու անգամ ամենաքիչը մեկ շաբաթ:

Վիտամին C։ Ճզմել վիտամին C-ի մի քանի հաբեր, մի քիչ ջուր ավելացնել, որ մածուկ ստացվի: Քսել գորտնուկին, կապել: Գործողությունը կրկնել ամեն օր:

Սև կետերի դեմ

Դարչին։ Մեկ թեյի գդալ կիտրոնի հյութը և մեկ թեյի գդալ դարչինը խառնել, քսել դեմքին և պահել 15 րոպե:

Վարսակ։ ½ թեյի գդալ մեղրը խառնել 1 ճաշի գդալ լոլիկի հյութի հետ և 1 ճաշի գդալ նախապես պատրաստված վարսակի փաթիլների հետ: Խառնուրդը քսել դեմքին՝ թեթև մերսելով, պահել 15 րոպե:

Картинки по запросу

Պիգմենտային հետքերի դեմ

Մասուրի եթերայուղ։ Մի քանի կաթիլ մասուրի եթերայուղ քսեք պիգմենտային հետքի վրա թաց մաշկին: Մի քանի րոպե մերսեք, մինչև յուղը ներծծվի:

Խորդենու եթերայուղ։ Խորդենին հարուստ է հակաօքսիդանտներով: Մի քանի կաթիլ խորդենու յուղը խառնեք զեյթունի կամ կոկոսի յուղի հետ և քնելուց առաջ մերսեք մաշկի այն հատվածը, որտեղ պիգմենտային հետքեր կան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել