- կան իսկական և ոչ իսկական գիտնականներ, իսկական և ոչ իսկական դասախոսներ, իսկական և ոչ իսկական ոստիկաններ, իսկական և ոչ իսկական բժիշկներ, իսկական և ոչ իսկական մտավորականներ, իսկական և ոչ իսկական քաղաքական գործիչներ, իսկական և ոչ իսկական…
- երբ ինչ-որ մեկը մի փոքր, դույզն իսկ հանրային ճանաչում ունի կամ պաշտոն, արդեն մտածում է, որ ինքն օրենքից դուրս է, իրեն ամեն ինչ կարելի է, թեկուզ ասմունքող:
- եթե մեկը մի տասը-քսան հոգի «հավատավոր» հետևորդ ունի, արդեն մտածում է նախագահ կամ վարչապետ դառնալ…
- դպրոցների մոտ երեխաներին սպասող մամաներն ավելի շատ են աղմկում, կատակում, ծիծաղում, քան երեխաները դպրոցում…
- վարորդը կտրուկ հետադարձ վարում է մեքենան առանց նկատելու, որ մարդիկ կան: Երբ գոռում, կանգնացնում ես մի կերպ, պատասխանում է. «Հոպար ջան, տեսել էի, ամեն ինչ կանտրոլի տակա, մի անհանգստացի»… Իսկ ես իզուր անհանգստացել էի…
- պատմական հուշարձանները թանգարան են բաց երկնքի տակ: Երևի բաց երկնքի տակ են, որ անխնամ են, հիմնականում անուշադրության մատնված, քարուքանդ և անհասանելի: «Ծածկ» է պետք թանգարանին և ուշադրություն…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել