«Այսօր կառավարության նիստում կլուծարվի Կրթության պետական տեսչությունը և որոշում կընդունվի նոր՝ ՀՀ ԿԳՆ կրթության տեսչական մարմին ստեղծելու մասին։ Որոշման համաձայն՝ նոր տեսչությունը պետք է ձևավորվի 4 ամսում։ Սակայն 45 օրվա ընթացքում պետք է հաստատվի տեսչական մարմնի կառավարման խորհրդի անհատական կազմը, որից հետո ևս մեկ շաբաթում՝ տեսչական մարմնի ղեկավարի թեկնածությունը։
 
Ի դեպ, խոսվում է, որ այժմ տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված ՀՅԴ-ական Նաիրի Սաղաթելյանը դժվար թե նշանակվի տեսչական մարմնի ղեկավար։ Այս պաշտոնում շրջանառվում է վարչապետի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանի անունը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել