ԱՄՆ Կոնգրեսում հարցաքննվելիս Ֆեյսբուքի աշխատակիցները նշել են, որ ԱՄՆ նախագահի ընտրությունների ժամանակ ՌԴ «տռոլերի ֆաբրիկայի» հետ կապված ընկերությունը միայն մեկ նյութի գովազդի վրա ծախսել է $100,000։ Մեկ նյութի գովազդի վրա ծախսել են $100,000։ Թիրախավորելով կոնկրետ ընտրողների կոնկրետ թաղամասերում, որտեղ Թրամթին քվեներ էին պետք: Պարզ է, որ ԱՄՆ ու ՀՀ մեդիա դաշտը տարբեր աստիճանի կարևորություն ունեն ՌԴ-ի համար, սակայն եթե մարդ ամիսներով հեղեղում է դաշտը հացբերողներով ու հերոսների 50 երանգներով, մի հատ Տուարեգի եղածը ի՞նչ ա որ...

Սփյուռքահայությունը ՀՀ ազգային անվտանգության հիմնական սպառնալիքն է դարձել, և սա շատ տրամաբանական է: Եթե մարդը ՌԴ, ԱՄՆ կամ ԵՄ քաղաքացի է, ուրեմն՝ պիտի լինի այդ երկրների հատուկ ծառայությունների ազդեցության տակ (ուզի-չուզի): Խնդիրն այն է, որ այդ ազդեցությունը ՀՀ ներքին քաղաքականության վրա ազդելու նպատակ է հետապնդում:

Հ.Գ. Ստեղ առանձին ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, ում շնորհիվ Հայաստանից դուրս գտնվող հայերը չեն կարող քվեարկել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել