«Յուրաքանչյուր տարի պետական աջակցության ծրագրերի շրջանակում գյուղացիները մատչելի գներով ազոտական պարարտանյութեր են ստանում: Նախորդ տարիներին գյուղապետերը այդ ամենը տրամադրել են ապառիկ՝ գումարը բերքահավաքից հետո ստանալու պայմանով: Բայց շատ գյուղացիներ չեն կարողացել վճարել այդ գումարը՝ պատճառաբանելով, որ բերք չեն ստացել:

 

Ու հիմա այդ պարտքը բռնագանձելու համար մատակարարը՝ «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ն, դիմել է դատարան՝ հայց ներկայացնելով ընդդեմ մարզպետարանների: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Արմավիրի, Սյունիքի, Գեղարքունիքի և Լոռու մարզերը մոտ 180 մլն դրամի պարտք են ընկերությանը: Ի դեպ, ամենաշատը Արմավիրի մարզի պարտքն է՝ 125 մլն դրամ: Թե ինչպե՞ս է լուծվելու այս հարցը, դժվար է ասել՝ հաշվի առնելով մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակը»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել