Այսօր Մաշտոցի պուրակի քաղաքացիական կինոդիտումը Մ. Գանդիի կյանքն ու գործունեությունն էր ներկայացնում: Միտեղ ինքը ասում էր <<Մենք չպետք է ատենք Անգլիացիներին քանի, որ նրանք չեն գրավել Հնդկաստանը այլ մենք ենք նրանց տվել>>: Այս միտքը շատ լավ պրոեկտվում է հայկական իրականության մեջ <<Մենք չպետք է ատենք թուրքերին քանի, որ նրանք չեն գրավել Հայաստանը այլ մենք ենք նրանց տվել>> կամ <<Մենք չպետք է ատենք օլիգարխներին քանի, որ նրանք չեն գրավել երկիրը այլ մենք ենք նրանց տվել>>: Նման մի միտք էլ Նժդեհի մոտ է հանդիպում <<Անիմաստ է և ոչխար լինել և գանգատվել գայլերից>>: Ստրկությունը հնարավոր է դառնում, երբ հավաքականության մասնիկը սկսում է <<շուստրավացը>> լինել հավատալով <<անհատական փրկության>> պատրանքին:Այդպես էին մտածում ժամանակին հայ իշխանները:Այդպես էին մտածում շատեր Հայաստանում մինչև վերջերս:Հիմա էլ այդպես մտածողներ կան, բայց նրանց թիվը օր օրի նվազում է:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել