«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Պետեկամուտների կոմիտեում կադրային փոփոխությունները շարունակվում են։ Նախօրեին մի շարք տեսչության պետերի փոխատեղումներ են եղել, որոնք վերաբերում են նախկին կամ ներկա պաշտոնյաների հարազատներին։

Մասնավորապես, Հովիկ Աբրահամյանի փեսայի եղբորը՝ Վարդան Մամիկոնյանին, Աշտարակի հարկային տեսչության պետի պաշտոնից տեղափոխել են Աբովյանի տեսչության պետ։ «Զորավար» մականունով հայտնի Մամիկոնյանը տարիներ ի վեր եղել է Արտաշատի հարկային տեսչության պետը, սակայն Վարդան Հարությունյանը նրան կտրել էր «ակունքներից» և տեղափոխել Աշտարակ, որտեղ նրան թողեց 1 տարի։

Մեկ այլ ուշագրավ փոփոխություն․ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարգիսյանի եղբորորդուն՝ Ռուբեն Սարգիսյանին, Վարդան Հարությունյանն արդեն 4-րդ անգամ տեղափոխում է մի տեսչությունից մյուսը։

Սկզբում նշանակել էր Արաբկիրի հարկայինի պետի տեղակալ, այնուհետև՝ Եղեգնաձորի պետի տեղակալ, ապա՝ Վանաձորի ՏՀՏ պետ, այժմ էլ դարձրել է Արաբկիրի հարկայինի պետ։ Եթե Արգամիչի փեսայի դեպքում առաջընթաց չկա, ապա Քոչարյանի թիկնազորի պետի ազգականը կարիերայի սրընթաց աճ է արձանագրում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել