Տաբատի գրպանում հեռախոս պահելն ամենավատ տեղն է, որը կարող էիք ընտրել: Ներկայացնում ենք դրա մի քանի պատճառ:

Երկար տարիներ ամբողջ աշխարհի կազմակերպություններն ուսումնասիրում են՝ արդյոք կարող է սմարթֆոնների օգտագործումը կամ դրանց մոտ լինելը մարդու օրգանիզմին մեծացնել քաղցկեղի առաջացման ռիսկը: Թեև վերջնական եզրակացություն դեռ չկա, մինչև հիմա ստացված արդյունքները լավը չեն: Շատ ուսումնասիրություններ բջջային հեռախոսների օգտագործումը կապում են ամորձիների քաղցկեղի հետ: Կան նաև տվյալներ, որնք վկայում են, որ դրանք կարող են վնասել մեր կենտրոնական նյարդային համակարգին:

Սմարթֆոններն էլեկտրամագնիսական էներգիա են ստեղծում ռադիոհաճախականության ալիքների տեսքով: Դա նշանակում է, որ որքան սարքը մոտ է մարմնին, այնքան մեծ ճառագայթման ենք մենք ենթարկվում, դա կարող է շատ վատ ազդեցություն ունենալ առողջության վրա:

Տղամարդկանց դեպքում սմարթֆոնն ամորձիների մոտ կրելը նվազեցնում է սերմնահեղուկի արտադրությունը և դրա շարժունակությունը: Բայց սա չի նշանակում, որ յուրաքանչյուրը, ով գրպանում հեռախոս է պահում, անպտուղ կդառնա:

Կանանց դեպքում հղիության ընթացքում բջջային հեռախոսից չափից հաճախ օգտվելու կամ այն պտղին չափազանց մոտ պահելու դեպքում կարող է լուրջ վնաս հասնել վերարտադրողական համակարգին և կարող է ազդել նույնիսկ չծնված երեխայի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել