Օհայո նահանգի Նյու Քարլայլ քաղաքի շերիֆի տեղակալը սկսել է առանց նախազգուշացման կրակել տղամարդու վրա, ով նորությունների տեղական գործակալության համար լուսանկարներ էր անում: Ըստ Fox News-ի, ոստիկանը շփոթել է խցիկը զենքի հետ:

Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան: Ֆոտոթղթակից Էնդի Գրիմմը որոշել է գիշերային ճանապարհի մի քանի լուսանկարներ անել: Սկսելով տեղադրել սարքավորումը, նա առանց նախազգուշացման մի քանի կրակոց է լսել:

Գնդակներից մեկը դիպել է լուսանկարչին: Տղամարդուն հոսպիտալացրել են, վիրահատությունից հետո նրա վիճակը կայունացել է:

Նախնական վարկածի համաձայն, ոստիկանը կարող էր խցիկը շփոթել զենքի հետ: Միջադեպով զբաղվում է Օհայոյի Հետաքննությունների բյուրոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել