««Եվրոպացի քաղաքական գործիչները, ովքեր հայտարարել են ԵՄ-ին Թուրքիային անդամակցության բանակցությունների դադարեցման անհրաժեշտության մասին, գործում են անբարո կերպով»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը»,- փոխանցում է RIA Novosti-ն։

«Հակաթուրքական խաղաքարտի օգտագործումը եվրոպացի քաղաքական գործիչների կողմից իրենց ներքին քաղաքական պայքարում մեզ խիստ անհանգստացնում է։ Նրանք պառկում են քնելու և արթնանում են Թուրքիայի և Էրդողանի մասին մտքերով։ Ձեզ ի՞նչ է արել Էրդողանը։ Թուրքիան պաշտոնապես չի հրաժարվում ԵՄ անդամակցությունից։ Մենք ցանկանում ենք, որ ԵՄ մարմինները Թուրքիային առնչվող իրենց ծրագրերում ավելի անկեղծ լինեն։ Թուրքիայի հետ բանակցությունների դադարեցման մասին խոսելը քաղաքական անբարոյականություն է»,- հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենլով իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» տարածաշրջանային բաժանմունքների ղեկավարների հետ հանդիպմանը։

Նա նաև մեղադրել է ԵՄ երկրների առաջնորդներին, որ նրանք չեն պահել Անկարային տված խոստումը՝ վիզայի ռեժիմի չեղարկման և փախստականների ընդունման համար ֆինանսական օգնության տրամադրման վերաբերյալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել