Yerkir.am-ը գրում է.

Իսպանիայի ազգային ոստիկանությունը և Մարոկկոյի ներքին անվտանգության գլխավոր վարչությունն ահաբեկչական խմբավորում են վնասազերծել, որը գործել է երկու երկրների տարածքում: Այդ մասին, ըստ РИА Новости-ի, հայտնել է Իսպանիայի ՆԳՆ-ն:

Մարոկկոյի հատուկ ծառայություննները պարզել են, որ ահաբեկչական  բջիջը խոշոր ահաբեկչություններ էր ծրագրել: Հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է 6 մարդ, մեկը` Իսպանիայի անկլավ Մելիլիեում, հինգը` Մարոկկոյի տարածքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել