Pastinfo.am-ը գրում է.

37-ամյա Շոն Դոնիսը Ռոքլենդից, ԱՄՆ, կասկածել է իր կնոջը՝ Նենսիին, և օգտագործել սմարթֆոնը կնոջը հետևելու համար: Շոնի կասկածներն արդարացել են. Նենսին իրոք դավաճանում էր նրան բոսի հետ: Եվ հիմա տղամարդուն երկարատև բանտարկություն է սպառնում կնոջը անօրինական դիտարկելու համար:

Շոնը The Sun պարբերականին պատմել է, որ խորապես խոցված է կնոջ դավաճանության և դրան հաջորդած ամուսնալուծության պատճառով: Եվ կարծես թե դա բավարար չի եղել, հիմա էլ նրան բանտարկություն է սպառնում:

Կնոջը հետևելու համար Շոնն օգտագործել է Find My iPhone ծրագիրը: Արդյունքում նրան հաջողվել է 2 կարճ տեսագրություն անել Նենսիի դավաճանության ապացույցներով: Կինն ապահարզանի համար դիմում է ներկայացրել և վեցամյա ամուսնությունը լուծվել է այս տարվա փետրվարին: Բայդ ինչպես հետագայում էր պարզվել, Նենսին որոշել է չսահմանափակվել միայն ապահարզանով:

Հուլիսի 20-ին Շոն Դոնիսը դատարանից ծանուցում է ստացել՝ նրան մեղադրում են անօրինական դիտարկման և մասնավոր կյանք ներխուժելու համար: Խաբված ամուսնու նկատմամբ դատը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին, նրան սպառնում է 15 տարվա ազատազրկում: Սակայն նրա փաստաբան Հովարդ Գրինբերգը համոզված է, որ Շոնը լիովին կարդարացվի:

«Ոչ մի ատենակալ այդ մարդուն ոչնչում չի մեղադրի, էլ չասած քրեական հանցագործության մասին»,- գտնում է փաստաբանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել