Yerkir.am-ը գրում է.

Բաքվի Յասամալսկի շրջանային դատարանը մերժել է «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևին գրավի դիմաց ազատ արձակելու մասին միջնորդությունը. հայտնում է haqqin.az-ը: Ավելի վաղ դատարանը կալանավորել էր Ալիևին երեք ամսով:

Ալիևը մեղադրվում է հարկերից խուսափելու և լիազորությունները չարաշահելու մեջ: Նա հայտնի է իշխանություններին ոչ հաճո հրապարակումներով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել