Իսպանացի Ֆրանսիսկո Նունիես Օլիվերան, ով ծնվել է 1904 թվականի դեկտեմբերին, պաշտոնապես դարձել է աշխարհի ամենատարեց տղամարդը՝ վերցնելով տիտղոսը անցած շաբաթ մահացած Իսրայել Կրիշտալից։ Այս մասին հայտնում է Euromag-ը։

Ամենատարեց տղամարդը 112 տարեկան է։ Օլիվերան 15 թոռների պապիկ է։ 1988 թվականին նա կորցրել էր կնոջը։ Նա ապրում է Բադախոս քաղաքում՝ իր ավագ դստեր՝ 81-ամյա Մարիա Անտոնիայի հետ։

Նա իր երկարակեցության գաղտնիք է համարում լավ գեները, ջանասիրական աշխատանքը և սննդակարգը՝ հիմնված իր բանջարանոցում աճեցված բանջարեղենի վրա։ Բացի այդ՝ նա օրական մեկ բաժակ կարմիր գինի է խմում։ Նրա սննդակարգի մեջ են մտնում կաթը, յոգուրտը, ձուկը, միսը։

Երբ սկսվել է Առաջին համաշխարհային պատերազմը, երկարակյացը եղել է 10 տարեկան, իսկ անցած հարյուրամյակի 20-ական թվականներին նա Մարոկկոյում Ռիֆի պատերազմի ընթացքում կռվել է բերբերների դեմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել