Ֆեյսբուքը կրկին տարերքի մեջ է․ սահմանային զոհերի, հրդեհների, պաշտոնյաների հարաբերությունների, իշխանությունների թեմաների «քննարկումների», քննադատության, հայհոյանքների մարազմի կամ ցավի ու «հայրենասիրության» ցուցադրումից, ծռաշեղվածներին և թմրամոլ-պատանդամոլ հերթական աղբին հերոսացնելուց հետո հայտնվեց նոր թեկնածուն՝ տաք-տաք ու թարմ…
Այս անգամ խրախճանքի թեման ասմունքող «գրականագետն» էր…
Դատափետեցին, բզկտեցին, ծաղրեցին, խղճացին և ի վերջո հերոսացրին… Ինչպես միշտ… Դարձան հումանիստ, նրա իրավունքների պաշտպան, տեսանյութի ցուցադրումը համարեցին սխալ ու նույնիսկ հանցագործություն և ոչ բարոյական, ձեռքի հետ, ինչպես միշտ, կպան ոստիկանությանը:
Չեք հոգնո՞ւմ, չեք զզվո՞ւմ, չեք ձանձրանո՞ւմ նույն թեման շահարկելուց և իրար կապկելուց…
Ասմունքողի իրավունքներից եք խոսում, բարոյականությունից… Իսկ նույն «ցավով, օբյեկտիվությամբ ու մտահոգությամբ» ինչո՞ւ վիրավոր, զոհված, տեսագրվող ոստիկանների, ձայնագրվող-տեսագրվող պաշտոնյաների իրավունքները չեք հիշում և պաշտպանում…
Հա՛, դուխներդ չի հերիքում, վախենում եք ժողովրդից, կներեք, ագրեսիվ, ծռաշեղված ու «ասմունքասեր» ՖԲ-յան մեծամասնությունից… Ձեռքի հետ էլ լավամարդ եք դառնում…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել