«Արտերկրից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալները գնալով ավելանում են: «Ժողովուրդ» օրաթերթը ԱՎԾ տվյալներից պարզեց, որ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստան է ուղարկվել 85 մլն 929 հազար 900 դոլարի մարդասիրական օգնություն: Մինչդեռ նկատենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանը ստացվել է 27 մլն 740 հազար 700 դոլարի չափով մարդասիրական օգնություն: Հատկանշական է փաստը, որ մարդասիրական օգնություն Հայաստանը ստացել է ԵՄ և այլ երկրներից: Իսկ ԱՊՀ երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից, այս տարվա հունվար-հուլիսին որևէ մարդասիրական օգնություն չի եկել: Ի դեպ, անցած տարվա նույն ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ստացվել է 200 դոլարի չափով մարդասիրական օգնություն»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել