Operativ.am-ը գրում է․

Անհայտ անձինք լոլիկներ են նետել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վրա նախընտրական հանրահավաքի ժամանակ, որն անց է կացվել ուսանողական Հեյդելբերգ քաղաքում՝ երկրի հարավում: Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ հղում տալով գերմանական «Dpa» լրատվական գործակալությանը:

Երեք հազար ներկաների առջև ելույթի ժամանակ՝ Մերկելի խոսքի վերջում, նրա կողմը երկու լոլիկ են նետել: Մեկը դիպավ նրա ոտքին, երկրորդը՝ հանդիպման հաղորդավարին, ով Մերկելին թաշկինակ է առաջարկել:

Մերկելը տեղի ունեցածին ժպիտով է արձագանքել և պատահարը չի ազդել նախընտրական գրաֆիկի վրա: Ոստիկանները կարծում են, որ լոլիկ նետողները երկուսն են եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել