Տղամարդկանց մեծ մասը մանկուց կանգնած է միզում: Տղամարդու միզասեռական տրակտը մարդաբանորեն և ֆիզիոլոգիական առումով այդ դիրքին է հարմարված: Սակայն մեր օրերում տղամարդկանց մոտ մեկ երրորդը նախընտրում է նստած միզել:

Ինչու է նստած միզելն օգտակար տղամարդկանց համար՝ ներկայացնում ենք ստորև:

Հասարակական վայրերում տղամարդկանց հաճախ կոչ են անում նստած միզել մեզն այս ու այն կողմ չցողելու համար:

Հիվանդությունների կանխարգելում
Նստած միզելն ավելի օգտակար է առողջապահության տեսանկյունից, քանի որ այդ դիրքը խոչընդոտում է հիվանդությունների տարածմանը: Թեև թարմ մեզը ստերիլ է, կարող է իդեալական միջավայր դառնալ բակտերիաների բազմացման համար:

Հիգիենա
Նստած միզելն ավելի հիգիենիկ է: Դա նաև հարգանք է զուգարանը մաքրողների հանդեպ:

Միզապարկ
Երբ տղամարդը նստած է միզում, միրզապարկն ավելի լավ է դատարկվում, ինչն օգտակար է շագանակագեղձի համար. արդյունքում նա ավելի երկարատև և առողջ սեռական կյանք կունենա:

Առողջ տղամարդկանց հարմար են երկու դիրքերն էլ
Առողջ տղամարդու նստած միզելն անիմաստ է: Ոմանց համար դա օգտակար է առողջության նկատառումներով, բայց մեծ մասի համար տարբերություն չկա նստած և կանգնած միզելու միջև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել