ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն այսօր հարցազրույցում ասումա. «Ուսանողների որոշակի զանգվածի համար մագիստրատուրան դարձել է ծառայությունից խուսափելու միջոց»։ Պարոն ռեկտորին ուզում եմ զարմացնել ու ասել, որ այս դարում սովորելը բոլորի համար ծառայում է ամեն ինչ (օրինակ՝ օժիտի համար դիպլոմ), բայց ոչ ուսում ստանալու միջոց, որովհետև նույն էդ ռեկտորի ու մնացածի մեղավորությամբ հենց իրա կառավարվող մայր բուհը դարձել է բիզնես կենտրոն, ուրդե ֆռռում են միլիոնավոր կաշառքներ, իսկ իրանց շրջանավարտները (ի դեմս ինձ ։ճճճ), երբեք չեն կարա դուս գան բուհից որպես պահանջված մասնագետ, քանի որ Արամը Սիմոնյան ու մնացածը ուսանողին դիտարկում են որպես ուսման վարձ ու քննության փող։
Հարգելի Արամ, Դուք շնորհակալ եղեք, որ «մայր բուհ» բրենդը ունեք. էդա միակ պլյուսը ձեր բուհի, իսկ մնացածը մինուս է...
Չեն էլ ամաչում ու խոսում են...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել