Life.tert.am-ը գրում է.

«Մամայի եփածն ուրիշ է». ահա այսպես է կոչվում  «Շանթ» հեռուստաընկերության խոհանոցային նոր նախագիծը, որը վարելու է Եգոր Գլումովը։ Tert.am Life–ի հետ զրույցում հաղորդավարը որոշ մանրամասներ է ներկայացրել նախագծի մասին։ Հայ հեռուստադիտողի համար այն նոր ձևաչափով է` մրցելու են մարդիկ, որոնք ոչինչ չեն կարողանում պատրաստել։

«Ամեն ծրագրին մասնակցում են երկու թիմ, որոնք բաղկացած են երկու անձից` մայր ու աղջիկ կամ մայր ու տղա։ Այսինքն` մեկը կարողանում է եփել, մյուսը` ոչ։ Ընտրվում է ճաշատեսակ, որը պետք է պատրաստի այն մարդը, որը եփել չգիտի։ Թիմերի համար սահմանվում է ժամանակ։ Պատկերացրեք, ինչ դժվար կլինի մարդու համար, որն առաջին անգամ է ինչ–որ բան պատրաստում։ Վերջում պրոֆեսիոնալ խոհարարը համտես է անելու և գնահատելու։ Յուրաքանչյուր հաղորդման վերջում հաղթող մասնակիցը մրցանակ է ստանալու։ Եթերաշրջանի վերջում լավագույն մասնակիցները նորից մրցում են իրար հետ, որից պարզ է դառնում հաղթողը»,– ասաց Գոռը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել