«Դանիայում մեկնարկած Եվրոպական ժողովրդական կուսակցության համաժողովին՝ սեպտեմբերի 4-5-ը, ՀՎԿ դարձած ՕԵԿ-ը չի մասնակցի: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
 
Խնդիրն այն է, որ ԵԺԿ անդամն «Օրինաց երկիր» կուսակցությունն էր, որն այժմ փաստացի գոյություն չունի, հետևաբար, հրավեր չի եղել։

«Ճիշտ է՝ ՕԵԿ-ը ՀՎԿ հիմնադիր կուսակցություններից է, բայց ՀՎԿ-ն դեռևս ԵԺԿ անդամ չէ, հետևաբար, ԵԺԿ վեհաժողովին մասնակցել-չմասնակցելու խնդիր չկա»,- թերթին ասել է ՀՎԿ մամլո խոսնակ Էդգար Առաքելյանը։

Դարձյալ դիմելո՞ւ են՝ արդեն ՀՎԿ-ի անդամության համար։ «Ամենայն հավանականությամբ»։ Իսկ ՀՀԿ-ն և «Ժառանգությունը» ԵԺԿ անդամ են և մեկնել են Դանիա․ Արմեն Աշոտյանը՝ ՀՀԿ-ից, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ «Ժառանգությունից»։
 
Համաժողովի օրակարգում են ինչպես եվրոպական, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրներ»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել